Կոտայքի մարզում բախվել են «Hyundai»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է. shamshyan.com
copy image url

Կոտայքի մարզում բախվել են «Hyundai»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 18:00 27-06-2024
Այսօր ՝ հունիսի 27-ին մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Triumph Rocket III» մոտոցիկլետը ու «Hyundai» մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Hyundai»-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: