ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան
copy image url

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան

Արտաքին 9 ամիս առաջ - 18:05 26-06-2024
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 27-29-ը կայցելի Ադրբեջան և Խորվաթիա։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Բաքվում պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը կհանդիպի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու երկկողմ հարաբերություններում առաջընթացը, քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը ԱՄՆ աջակցությունը։

Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը նաև կհանդիպի քաղաքացիական հասարակության անդամների հետ՝ վերահաստատելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների կատարման հրատապ անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-12-ը այցելել էր Հայաստան։

Ամենից շատ դիտված