Պետք է խնդրեմ, որ ձեր միջից խորհուրդ ձևավորվի, որպեսզի ավելի մեծ համախմբում ապահովենք. Բագրատ Սրբազանը՝ երիտասարդներին
copy image url

Պետք է խնդրեմ, որ ձեր միջից խորհուրդ ձևավորվի, որպեսզի ավելի մեծ համախմբում ապահովենք. Բագրատ Սրբազանը՝ երիտասարդներին

Ներքին 9 ամիս առաջ - 23:43 22-06-2024
Մենք միասին մուտք ենք գործել 2-րդ շրջան, շատ կարևոր շրջան։ Այս մասին Երեւանի Մանկական այգում երիտասարդների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Սրբազանը:

«Ցանկանում էի, որ այս ընթացքի մեջ առաջինը ձեզ հանդիպեի։ Պետք է խնդրեմ, որ ձեր միջից խորհուրդ ձևավորվի, որպեսզի մենք կարողանանք էլ ավելի մեծ համախմբում ապահովենք։ Ձեր օրինակը պետք է տարածվի ամբողջ Հայաստանով, ձեզանից ամեն մեկին պետք է տեսնեն և ասեն՝ ուզում եմ իր նման լինեմ, ես մինչև այսօր այսպես չեմ ապրել, հիմա ուզում եմ իր նման ապրել, որովհետև ինքը հաղթողի հոգեբանություն ունի, ճշմարտությանը հավատացող մարդ է»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Նա նաև տեղեկացրեց, որ երիտասարդներից կազմված 20-25 հոգանոց խումբ պետք է ստեղծվի, որը պետք է համակարգող գործառույթ իրականացնի:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի