Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ, բախվել են «Nissan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և մոտեցրել շտապօգնությանը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։
Վիրավորներից 3-ը օտարերկրացիներ են։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: