Քամին Նոր Նորքում պոկել ու շպրտել է թիթեղյա տանիքը. վնասվել է ավտոմեքենա, ճանապարհը դարձել է անանցանելի. shamshyan.com
copy image url

Քամին Նոր Նորքում պոկել ու շպրտել է թիթեղյա տանիքը. վնասվել է ավտոմեքենա, ճանապարհը դարձել է անանցանելի. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 22:37 20-06-2024
Այսօր՝ հունիսի 20-ին, ուժեղ քամու հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ Գայի պողոտա - Գյուլիքեխյան խաչմերուկում թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է ավտոմեքենայի վրա և ճանապարհը դարձել է անանցանելի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, Երևանի քաղաքապետարանից և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից։

Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյո՞ք տուժած կամ տուժածներ կան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում