Պահպանեք համակեցության կանոնը․ ժամանցի վայրերից հնչող բարձր երաժշտության մասին բողոքներ ենք ստանում
copy image url

Պահպանեք համակեցության կանոնը․ ժամանցի վայրերից հնչող բարձր երաժշտության մասին բողոքներ ենք ստանում

Ներքին 10 ամիս առաջ - 12:21 19-06-2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերից հնչող բարձր երաժշտության, ինչպես նաև աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

Պաշտպանն անընդունելի է համարում աղմուկի` միջազգային չափանիշներին չհամապատասխանող անթույլատրելի մակարդակը, հատկապես ուշ երեկոյան և գիշերային ժամերին: Պաշտպանն ընդգծում է, որ խիստ կարևոր է պահպանել համակեցության կանոնները, իսկ այս ոլորտում անձանց հիմնարար, այդ թվում` հանգստի, առողջության պահպանման և այլ իրավունքների երաշխավորման պարտականությունը կրում է պետությունը:

Միջազգային չափանիշներին չհամապատասխանող պայմաններում առկա մշտական կամ պարբերական բնույթ կրող աղմուկը բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջական վիճակի վրա, խաթարում է նրանց հանգստի համար անհրաժեշտ միջավայրը։

Հարկ է նկատի ունենալ, որ մեր շրջապատում կան առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձինք, տարեց մարդիկ, երեխաներ, ինչպես նաև բժշկական հաստատություններ, որոնց բնականոն գործունեության համար, հատկապես ուշ երեկոյան և գիշերային ժամերին, լռությունը պահպանելն ունի կենսական նշանակություն:

Պաշտպանը վերոնշյալ խնդրի վրա հրավիրում է պետական իրավասու մարմինների ուշադրությունը և կոչ անում այլ պետությունների հաջողված փորձի հաշվառմամբ մշակել կառուցակարգեր, որոնք կապահովեն բնակչության հանգստի համար անհրաժեշտ պայմանները և այլ հիմնարար իրավունքները: Այդ կառուցակարգերը կարող են վերաբերել նաև անհրաժեշտ օրենսդրական և այլ փոփոխությունների իրականացմանը։

Հաշվի առնելով այն, որ աղմուկի թույլատրելի մակարդակի գերազանցման հետ կապված հարցերը հիմնականում վերաբերում են մասնավոր ոլորտին, իսկ Պաշտպանը մասնավոր կազմակերպությունների դեմ բողոքներ քննարկելու իրավասություն չունի, ՄԻՊ աշխատակազմ ստացվող գրավոր բողոքներն ուսումնասիրվում և բողոք ներկայացրած անձանց գրավոր համաձայնությամբ փոխանցվում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Դրանց ընթացքի նկատմամբ իրականացվում է հետագա հետևողական աշխատանք։

Նկատի ունենալով բողոքների մեծաքանակությունը` Պաշտպանը հետևողական է լինելու նաև խնդրի համակարգային լուծումների մշակման հարցում։

Բանավոր բողոքների դեպքում անձանց տրամադրվում է իրավախորհրդատվություն՝ իրենց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ։

Պաշտպանի իրավասության տիրույթում գտնվող դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում նախաձեռնվում են քննարկման ընթացակարգեր և պարզաբանումներ են պահանջվում իրավասու պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում