Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը
copy image url

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

Արտաքին 10 ամիս առաջ - 20:59 17-06-2024
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Էյմոս Հոքսթինին, ով միջնորդ է հանդես գալիս Լիբանանի հետ Իսրայելի սահմանի շուրջ բանակցություններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսրայելի նախագահի գրասենյակը։

Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի նախագահն ու ԱՄՆ ներկայացուցիչը քննարկել են Իսրայելի հյուսիսային քաղաքներին Հեզբոլլահի հասցրած հրթիռային հարվածների, ինչպես նաև հյուսիսային սահմանի անվտանգության վերականգնման ու բնակիչների՝ իրենց տներն ապահով վերադառնալու հրատապ անհրաժեշտության թեմաները։

Բացի այդ, նրանք անդրադարձել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակմանը հասնելու հրատապ անհրաժեշտության մասին:

Հերցոգն ընդգծել է, որ սա կարևոր առաջին քայլ է առկա խնդիրների լուծման համար։

Այսօր՝ ավելի վաղ, Իսրայել ժամանած Հոքսթինին ընդունել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ կառավարության ղեկավարի գրասենյակը մանրամասներ չի հաղորդել:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին

Ձեզ գուցե հետաքրքրի