Սուրեն Պետրոսյանը երկրում չէ, մի երկու օրով բացակայելու է, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Ինչ-որ նա պատմեց, բերման ենթարկվելու, առևանգման բնութագիր ունի։ Ասաց՝ սև մեքենա էր, կարծեմ՝ ներկայացել են ԱԱԾ-ից»,- ասաց Սրբազանը` խոսելով նրա խորհրդավոր անհետացման մասին։
Հետո կատակեց` եթե Գառնիկին առևանգեն, հետո պիտի իրենք մեզ վճարեն, որ հետ վերցնենք։