Բագրատ Սրբազանի դեմ մահափո՞րձ է նախապատրաստվում
copy image url

Բագրատ Սրբազանի դեմ մահափո՞րձ է նախապատրաստվում

Ներքին 10 ամիս առաջ - 16:45 17-06-2024
Գաղտնիք չէ, որ թուրքական և ադրբեջանական մամուլում Բագրատ Սրբազանի վերաբերյալ առկա են բազմաթիվ կեղծ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ, իսկ նրա առաջնորդած շարժումը որակվում է «ահաբեկչական»։

Օրերս թուրքական Super Haber լրատվականում Մևլութ Յուքսելի կողմից հրապարակված հոդվածում նշվել է, թե «հայ լոբբիստները սպանելու են Բագրատ Սրբազանին, իսկ այնուհետև մեղքը բարդեն Անկարայի և Բաքվի վրա»։

«Մեղքը գցելու են թուրքերի վրա․ ո՞վ է սպանելու հայ Բագրատ արքեպիսկոպոսին» վերտառությամբ հոդվածում հեղինակն անդրադարձ է կատարում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը դրա հետ կապված մի շարք հարցերում համաձայնության են եկել։ Հեղինակը պնդում է, թե, իբր «այս զարգացումներն անհանգստացնում են Հայաստանում գործող որոշ ուժային կենտրոնների և մի շարք օտարերկրյա պետությունների, որոնք այժմ գործի են անցել, և Բագրատ Սրբազանը հայտնվել է նրանց ուշադրության կենտրոնում»։

Հոդվածագիծը՝ իր աղբյուրներին հղումով, հայտնում է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն ամբողջովին վերահսկվում է հայկական լոբբիի կողմից, որն իր հերթին 36 տարի շարունակ վերահսկում է Հայաստանը, և հայկական լոբբին էլ կազմակերպելու է Սրբազանի սպանությունը։ Յուքսելը շեշտում է, որ Բագրատ Սրբազանի սպանության հավականությունն օրեցօր մեծանում է։

Նրա պնդմամբ՝ Սրբազանի սպանությունն իրականացվելու է Լիբանանից բերված հատուկ մարդասպանների խմբի կողմից, որից հետո փորձ է կատարվելու մեղքը բարդել Թուրքիայի և Ադրբեջանի հետախուզական ծառայությունների վրա։ Ըստ հեղինակի՝ «հայ լոբբիստները ձգտում են նման կերպ իրարանցում առաջացնել, որպեսզի ողջ քրիստոնեական աշխարհից աջակցություն ստանան և ստեղծված իրավիճակը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ որպես լծակ օգտագործեն»։

Ամենից շատ դիտված