Ուղիղ եթեր
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ քաղաքացին պնդում էր, որ «Առագաստ» սրճարանի մոտ միմյանց «uպանում» են․ shamshyan.com
copy image url

Խուլիգանության դեպք՝ Երևանում․ քաղաքացին պնդում էր, որ «Առագաստ» սրճարանի մոտ միմյանց «uպանում» են․ shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 21:13 13-06-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ին սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Իսահակյան փողոցի 41 հասցեում գործող «Առագաստ» սրճարանի մոտ միմյանց են «սպանում» և «մnրթում»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավթի Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ժամը 00։40-ի սահմաններում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ոստիկանները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 33-ամյա Տիգրան Հ․-ին, 33-ամյա Սուրենի Հ․-ին, Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Հովիկ Ս․-ին, Երևանի բնակիչներ 35-ամյա Կարեն Մ․-ին, 23-ամյա Դավիթ Ծ․-ին, 22-ամյա Հարութ Ս․-ին, Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հրաչյա Կ․-ին, Երևանի բնակիչներ 30-ամյա Ռուբեն Զ․-ին և 32-ամյա Սամվել Ե․-ին:

Հարութ Ս․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան