Եթե մեր պահանջը մերժվի, ստիպված ենք լինելու թույլ չտալ այդ մարդկանց գործի գալ. Բագրատ Սրբազան
copy image url

Եթե մեր պահանջը մերժվի, ստիպված ենք լինելու թույլ չտալ այդ մարդկանց գործի գալ. Բագրատ Սրբազան

Ներքին 10 ամիս առաջ - 16:05 10-06-2024
Եթե մեր պահանջը մերժվի, ստիպված ենք լինելու թույլ չտալ այդ մարդկանց գործի գալ: Նրանք իրավունք չունեն մեր վճարած հարկերի հաշվին աշխատել, ինչի՞ համար աշխատեն, ո՞ւմ համար: Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր․ «Այս պահին մենք պետք է որոշում ընդունենք։ Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսված, ընդամենը 4 օր` 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի ու առանց քնելու լինենք փողոցում ու մեր կամքը պարտադրենք։

Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին․

1․ Մեր պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հունիսի 11-ին, ժամը 16․30-ին նախաձեռնում են խորհրդարանի նիստ՝ Կառավարության հրաժարականի ու նոր Կառավարություն ձևավորելու օրակարգով։

2․ Հունիսի 10-ին ԱԺ Խորհուրդը պարտավոր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշում կայացնել։

3․ Համաժողովրդական պահանջի հիման վրա, խորհրդարանն արտահերթ նիստով հավանություն է տալիս Կառավարության հրաժարականի և նոր Կառավարություն ձևավորելու որոշմանը»։

Բագրատ Սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում։

Ամենից շատ դիտված