Եվրոխորհրդարանում նոր մեծամասնությունը կլինի «եվրոպամետ և ուկրաինամետ»։ Այս մասին Բրուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Հունիսի 11-ին մենք կսկսենք աշխատել նոր, ուժեղ մեծամասնության ստեղծման ուղղությամբ՝ կամուրջներ կառուցելով համախոհների միջև։ Եվրոխորհրդարանում նոր մեծամասնությունը լինելու է եվրոպամետ և ուկրաինամետ»,- ТАСС-ը մեջբերում է նրա խոսքը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ կվերանշանակվի երկրորդ ժամկետով։
Հիշեցնենք, որ ֆոն դեր Լեյենի կուսակցությունը հաղթել է ԵԽ ընտրություններում։