Իմաստ չունի իմ սովորելը, եթե հետո պետք է դառնամ թուրքի կիրթ ստրուկը. խոշտանգված ուսանող
copy image url

Իմաստ չունի իմ սովորելը, եթե հետո պետք է դառնամ թուրքի կիրթ ստրուկը. խոշտանգված ուսանող

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:25 09-06-2024
Մենք՝ ուսանողներս, գիտակցում ենք ավելին, քան թվում է շատերին։ Վերջին հինգ տարիներին մենք շատ բան հասկացանք։ Շատ ժամանակ դժվար էր կոշմնորոշվել՝ փողոց դուրս գալ, մտնել պայքարի մեջ, բայց այսօր մեզ այլ ճանապարհ չեն թողել։ Մենք հաղթանակի սերունդ ենք և մեր հաղթանակաը պետք է շարունակական լինի։ Մենք համաձայն չենք ապրելու պարտվողի հոգեբանությամբ։ Ես այստեղ եմ, որ ունենամ ամուր պետություն, որպեսզի կառուցեմ իմ ապագան արժանապատիվ երկրում, ստիպված չլինեմ արտագաղթել այլ երկիր։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ասաց ԵՊՀ ուսանող Արման Սարգասյանը, որը պայքարի օրերին տեսել է ոստիկանների բռնի գործողությունները։

Ուսանողն իր խոսքում նաև նշեց․ «Մեզ խոստացել էին փոփոխություն, բայց խաբեցին։ Մեզ խոստացել էին ապագա, սակայն քանդեցին մեր ներկան։ Մեզ խոստացել էին խաղաղություն, սակայն ստացանք 3 տարում 3 պատերազմ։ Մեզ խոստացան բարեկեցիկ երկիր, բայց երկիրը լցրեցին գերեզմանափոսերով, հենց իմ ընկերների գերեզմանափոսերով․․․ Հնարավոր չէ ապրելու ուղղակի սովորական կյանքով․․․ Իմաստ չունի իմ սովորելը, եթե հետո պետք է դառնամ թուրքի կիրթ ստրուկը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված