Ֆրանսիան և ԱՄՆ-ն կշարունակեն համատեղ ջանքերը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման համար
copy image url

Ֆրանսիան և ԱՄՆ-ն կշարունակեն համատեղ ջանքերը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման համար

Արտաքին 10 ամիս առաջ - 16:32 09-06-2024
Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պարտավորվել են Մերձավոր Արևելքում շարունակել իրենց համատեղ ջանքերը՝ լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանային բռնկումից խուսափելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքներով Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

Դրանում Ֆրանսիան և Միացյալ Նահանգները կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում և կրկնում, որ բոլոր պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց նախապայմանների։

Նախագահները կրկին խորը մտահոգություն են հայտնել Գազայում սարսափելի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ՝ կոչ անելով կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել խաղաղ բնակչությանը և անխոչընդոտ, կայուն մարդասիրական մուտք ապահովել Գազա և նրա ներքին բոլոր ուղիներով:

Բայեդնն ու Մակրոնը նաև կրկնել են պաղեստինցի քաղաքացիական անձանց և մարդասիրական աշխատողների արդյունավետ պաշտպանության համար Իսրայելի կողմից ավելին անելու անհրաժեշտության մասին:

Նրանք վերահաստատել են իրենց հավատարմությունը խնդրի՝ երկու պետությունների ձևաչափով լուծման վերաբերյալ, որը միակ ճանապարհն են համարում իսրայելցիների և պաղեստինցիների միջև կայուն խաղաղություն ապահովելու համար:

ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդները մասնավորապես ընդգծել են Լիբանանի կայունության պահպանման և Կապույտ գծում լարվածության թուլացման կարևորությունը, որին հասնելու նպատակով կաշխատեն միասին:

Երկու երկրներն էլ կոչ են անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և պատասխանատվություն՝ համահունչ ՄԱԿ-ի ԱԽ 1701 բանաձևի:

Այս համատեքստում Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդգծում են Լիբանանում 18-ամսյա նախագահական վակուումին վերջ դնելու, նախագահի ընտրության, կառավարության ձևավորման և անհրաժեշտ բարեփոխումների իրագործման հրատապությունը՝ լիբանանյան տնտեսությունը կայունացնելու, վերականգնման հիմքեր դնելու և կայուն ներառական աճի համար:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում