Աշխարհի առաջին ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դարձավ Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող։
Նա այսօր՝ հունիսի 8-ին, 6։2, 6։1 հաշվով հաղթեց WTA-ի դասակարգման աղյուսակի 15-րդ հորիզոնականը զբաղեցնող իտալացի թենիսիստուհի Յասմին Պաոլինիին։
Իգա Շվյոնտեկի համար սա 4-րդ հաղթանակն է Ռոլան Գարոսում: Լեհ թենիսիստուհին այս մրցաշարում հաղթել է նաև 2020, 2022 և 2023 թվականներին։