Ադրբեջանում սկսվել է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը
copy image url

Ադրբեջանում սկսվել է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 17:52 07-06-2024
Ադրբեջանում սկսվել է Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը։

Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել «սահմանն ապօրինի հատելու», ինչպես նաև «Խոջալուի ցեղասպանության» (չակերտները Tert.am-ի) գործի շրջանակներում։

Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։

Ադրբեջանական կողմը Ռաշիդ Բեգլարյանին կալանավորեց 2023 թվականի նոյեմբերին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի