Ադրբեջանում մեկնարկել է երկու հայ ռազմագերու դատավարությունը
copy image url

Ադրբեջանում մեկնարկել է երկու հայ ռազմագերու դատավարությունը

Արտաքին 3 տարի առաջ - 17:48 17-12-2021

Այսօր Ադրբեջանում մեկնարկել է հայ ռազմագերիներ Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի դատավարությունը։

Իշխան Սարգսյանին և Վլադիմիր Ռաֆայելյանին մեղադրում են ահաբեկչության մեջ։ Դատական նիստի ընթացքում ճշտվել են ռազմագերիների անկետային տվյալները։

Իշխան Սարգսյանը հայտնել է, որ նախկինում դատվածություն չի ունեցել, ստացել և ծանոթացել է դատարանի տրամադրած նյութերի հետ։ Նաև ասել է, որ ունի բարձրագույն զինվորական կրթություն և ծառայել է ինժեներասակրավորական զորքերում։

Վլադիմիր Ռաֆայելյանն էլ հայտնել է, որ ապրում է Հայաստանի Էջմիածին քաղաքում, ամուսնացած է, ունի երկու որդի, նախկինում դատվածություն չի ունեցել, ծառայել է ինժեներասակրավորական զորքերում։ Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին։

Ամենից շատ դիտված