Օրեր առաջ Հայաստանից ստացել ենք խաղաղության պայմանագրի նոր նախագիծ. նշեմ, որ պայմանագրի նախագծի վերաբերյալ ավելի քիչ հարցեր են բաց մնում։ Այս մասին Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Որոշ կետերով դրական դինամիկա կա»,- նշել է ադրբեջանցի նախարարը։
Նշենք, որ ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: