ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյան
copy image url

ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյան

Ներքին 10 ամիս առաջ - 16:02 04-06-2024
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բելառուսի Նեսվիժ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշներն աճում են, սակայն ընդհանուր շուկաներ ձևավորելու համար (այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում) անհրաժեշտ է որակական փոփոխություններ կատարել առևտրի բնույթում: Այդ մասին հայտնել է ТАСС-ը:

«ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնը ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն է: Ապավինում ենք գործընկերների կառուցվածքային մոտեցմանը, որը թույլ կտա հարթել առկա մի շարք տարակարծությունները և առաջընթաց արձանագրել եվրասիական տարածքում ինտեգրման հայեցակարգում ամրագրված առանցքային սկզբունքների իրականացմանն ուղղված գործնական քայլերի շրջանակում»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական ցուցանիշներով, սակայն, հիմնական նպատակին՝ ընդհանուր շուկայի ձևավորմանը հասնելու խնդիրը կախված է ոչ այնքան անդամ երկրների փոխադարձ առևտրի ծավալների ցուցանիշներից, որքան դրա որակական բնութագրերից:

ԵԱՏՄ այլ հրատապ խնդիրներից ՀՀ փոխվարչապետն առանձնացրել է տրանսպորտային միջանցքների, ինչպես նաև միավորման շրջանակներում տարբեր նախագծերին աջակցելու ֆինանսական մեխանիզմների զարգացման, պարենային անվտանգության ապահովմանը միտված ուղիների կատարելագործման անհրաժեշտությունը:

«Առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման, սննդամթերքի հասանելիության անխափան ապահովման և խոչընդոտների, այդ թվում՝ տրանսպորտային և լոգիստիկ, վերացման նպատակով անհրաժեշտ ենք համարում այդ հարցի վերաբերյալ (խմբ. պարենային անվտանգության ապահովման) մշակել համապարփակ մոտեցումներ»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC