Մանկահասակ երեխայի ներկայությամբ տունը տակնուվրա են արել․ խուզարկել են շարժման աջակցի բնակարանը

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 11:53 03-06-2024
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԿԳ քննիչ Դավիթ Փարվանյան, իմ նախկին ուսանող, Արցախցիների տունը խայտառակ ձևով տակնուվրա եք արել «խուզարկության» անվան տակ։ Մանկահասակ երեխայի ներկայությամբ, որը բարձր ջերմություն ուներ։ Ֆաշիստ ե՞ք լրիվ։ Ամոթդ կորցրել ե՞ս, ա՛յ տղա։ ալիևից ե՞ս պարգև ակնկալում, թե՞ ումից»։

Փաստաբան Վահե Եփրիկյանն էլ նշել է, որ Աբովյան քաղաքի շենքերից մեկում է տեղի ունեցել խուզարկությունը, սակայն հայտնի չէ, թե ինչ պատճառով։