Մտածեցի մերոնցից մեկն է, եկա նայեցի՝ ուրիշ հրեշտակ էր. Բագրատ Սրբազան
copy image url

Մտածեցի մերոնցից մեկն է, եկա նայեցի՝ ուրիշ հրեշտակ էր. Բագրատ Սրբազան

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 11:31 31-05-2024
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ երեկ բավական մեծ աղմուկ հանած «հրեշտակի» միջադեպին։

«Երեկվա հրեշտակին սիրե՞լ եք»,-ժպիտով հարցրեց նա և բուռն արձագանք ստանալով՝ հավելեց. «Հրեշտակին չեմ ասում, երևույթը»։

Սրբազանը կատակեց. «Լիքը մարդ է միացել հրեշտակ տեսնելու ցանկությամբ»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ իր համար լրիվ անակնկալ վիճակ էր։

«Քանի որ ասել էի, որ Կիրանց հրեշտակի թևով ենք գնացել, մտածեցի՝ մերոնցից մեկն է, եկել է ոստիկանների մոտ դերակատարություն է անում, այսպես ասած, ակցիա է անում։ Եկա նայեցի՝ մերոնց հետ կապ չունի. ուրիշ հրեշտակ էր։ Ոստիկաններն էլ էին ուրախացել, ճիշտն ասած»,-ծիծաղով ասաց Սրբազանը։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված