Թբիլիսիի Չուգուրեթի թաղամասի Չիկոբավա փողոցում ասֆալտը փլուզվել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Georgian-ն:
Ուղևորատար ավտոբուսը խրվել է մեծ փոսի մեջ՝ առաջացնելով խցանում:
Տեղի բնակիչների խոսքերով՝ սա առաջին անգամը չէ։ Ճանապարհահատվածը վերջերս է վերանորոգվել: