«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղվա օրը կսկսի 08։00-ից Սուրբ Աննա եկեղեցու բակում
copy image url

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղվա օրը կսկսի 08։00-ից Սուրբ Աննա եկեղեցու բակում

Ներքին 10 ամիս առաջ - 22:23 28-05-2024
Բժիշկ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից Գևորգ Թամամյանը գրում է.

«Պետք չէ զարմանալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ճամփան են փակում, կամ իր կողմից դրված ծաղկեպսակն են հեռացնում։ Դա է նրանց ազգակործան բնույթը։ Ինչպես նրանց «փախստական» երեսփոխանը նշեց՝ նրանք նպատակ ունեն քանդելու մեր 1700-ամյա եկեղեցին և կրոնը։

Եվ քանի որ հիմա արդեն հողն իրենց ոտքերի տակ երերում է, էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել։

Ոչինչ, շուտով ձեր տեղը ցույց կտրվի պատմության աղբանոցում։ Քիչ մնաց։

Առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ` Աբովյան եւ Սայաթ-Նովա խաչմերուկ»։

Ամենից շատ դիտված