Մեկ դար առաջ մենք ընտրեցինք լինե՛լ․ խաղաղության դեպքում համերաշխ կերպով ոչնչացվելու էինք. պատմության ուսուցիչ
copy image url

Մեկ դար առաջ մենք ընտրեցինք լինե՛լ․ խաղաղության դեպքում համերաշխ կերպով ոչնչացվելու էինք. պատմության ուսուցիչ

Ներքին 10 ամիս առաջ - 20:50 28-05-2024
«Մայիսի 28-ը մեր ազգային արժանապատվության վերականգնումն է, մեր` սեփական ուժերին վստահելու ու ինքներս մեր ուժերին ապավինած` մեր տեղն աշխարհում վաստակելու իրավունքի առհավատչյան»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է պատմության ուսուցիչ Աբրահամ Ավագյանը։

Ուսուցչի խոսքով՝ Բագրատունյաց թագավորության ժամանակ պետականության կորստից հետո մեզ երբևէ չհաջողվեց մայր հայրենիքում վերականգնել անկախությունը։

«Թեև Զաքարյաններն ու Արծրունիները փորձեցին, թեև մայր Հայաստանից դուրս Կիլիկյան թագավորություն ունեցանք, և ստացվեց այնպես, որ մեր գոյությունը կասկածի տակ դրին մեր տարածաշրջանի վրա աչք ունեցող մոնղոլները, սելջուկները, թաթարները, իսկ ապավինելով երրորդ ուժի` մշտապես հուսախաբված էինք դուրս գալիս։ Աբգար դպրիրից մինչև Իսրայել Օրի, Հովսեփ Էմինից մինչև Մովսես Բաղրամյան` մենք հուսախաբ եղանք, երբ օտարին էինք դիմում։ Առաջին համաշխարհայինի ժամանակ 7-8 կամավորական ջոկատ տվեցինք, բայց ամեն դեպքում, մեր հողերի վրա մնացինք առանց պետականություն: Որքան էլ Կիլիկիայում ստեղծած պետությունը հայալեզու, հայադավան ու հայաբնակ էր, այն հայրենիք չդարձավ, որովհետև հայ ժողովրդի մեծ մասը մնում էր իր հողում, Մեծ Հայքում։ Իսկ սեփական հողի վրա ապրելը, սեփական հողի համար պայքարելն ավելի հեշտ է։ Թշնամին հասկանում է, որ քանի սև հողի վրա կա հայ, դժվար է այդ հողը խլել։ Սկսած համիդյան ջարդերից մինչև Ցեղասպանություն, Բաքվի ու Սումգայիթի ջարդերից մինչև 2020-23 Արցախյան բլոկադա` թշնամու նպատակը եղել է մեկը` տեսնել առանց հայի Հայաստան»,-շարունակում է Ավագյանը։

Նրա խոսքով՝1918-ի մայիսի 28-ը քարտեզի վրա Հայաստան պետություն գծելու տոնն է, գոյության իրավունք վաստակելու։

«Առաջին հանրապետությունում ևս խնդիրները շատ էին, տարածքային վեճեր ունեինք գրեթե բոլոր հարևանների հետ, բայց եթե Սարդարապատը, Ղարաքիլիսան, Ապարանը Սոգյութլուն չլինեին, չէր լինի ո՛չ պետություն, ո՛չ էլ հայ։

Մայիսյան հերոսամարտերին անդրադարձող նյութեր կարդալիս հաճախ չենք հանդիպի զորավար Անդրանիկի անունը, ինչը մեղանչել է պատմության հանդեպ։ Եթե Դրոն Ապարանում, Արամը Երևանում, Բեկ-Փիրումյանը Սարդարապատում, Նժդեհը Ղարաքիլիսայում էին, ապա Անդրանիկը միաժամանակ ամենուր էր, կռվում էր համահայկական Անդրանիկը՝ իր ուսերին ունենալով հարյուր հազարավոր գաղթականներ, որոնց պետք է ապահով հասցներ սահմանից այն կողմ։ Անդրանիկը եղավ համահայկական զորավար, իր բոլոր մարտերն ու իր ամբողջ ռազմական գործողությունների թագն ու պսակնը հենց մայիսյան հերոսամարտի օրերին էին, հենց մայինին, Ավարայրի մոտ, Տղմուտի ափին ևս նա մարտ տվեց, սակայն մեծագույն զորավարի, թուրքի ահ ու սարսափի գործունեության այս հատվածը չափազանց քիչ է լուսաբանված»,-ընդգծեց Աբրահամ Ավագյանը։

Ուսուցչի կարծիքով՝ հիմա ամեն բան արվում է՝ Սարդարապատի արժեքը նսեմացնելու համար։

«Սարդարապատը մեր նորագույն պատմության գոյության առհավատչյան է, ու յուրաքանչյուր հայ, եթե էությամբ իրեն հայ է հանարում` չի կարող չընդունել Մայիսյան հերոսամարտերի արժեքն ու նշանակությունը։

Մեկ դար առաջ էլ հարցերը զենքով էին լուծվում, մեկ դար առաջ էլ կար երկընտրանք՝ լինելու և չլինելու, արժանապատվության ու խաղաղության, գոյի ու համերաշխության միջև։ Մենք ընտրեցինք լինե՛լ, գոյությո՛ւն ունենալ ու արժանապատի՛վ ապրել, որովհետև խաղաղության դեպքում համերաշխ կերպով ոչնչացվելու էինք։ Թուրքը չի փոխվել։ Մենք...»,-եզրափակում է պատմության ուսուցիչ Աբրահամ Ավագյանը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան