Արմավիրում «Ford Fusion»-ը շրջվել ու գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 1-ն անչափահաս է․ shamshyan.com
copy image url

Արմավիրում «Ford Fusion»-ը շրջվել ու գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 1-ն անչափահաս է․ shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 09:45 28-05-2024
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Կարապետյանը իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Տարոնիկ-Ակնալիճ ավտոճանապարհին՝ Տարոնիկի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և, մոտ 100 մ առաջ ընթանալով, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 15-ամյա Լեռնիկ Ա․-ն, 18-ամյա Արամ Խաչատրյանը և 18-ամյա Հայկ Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Ալեքսան Գեղամյանը տեղում մահացել է։

Մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով , իսկ 2-ը՝ քաղաքացիների կողմից։ Վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, երբ պարեկները մեկնել են այնտեղ որպեսզի նրա սթափությունը պարզեն, բժիշկները հայտնել են, որ նա առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից։

Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված