Երևանում Opel-ը կամրջից ցած է ընկել. մայրն ու անչափահաս տղան հիվանդանոցում մահացել են. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Երևանում Opel-ը կամրջից ցած է ընկել. մայրն ու անչափահաս տղան հիվանդանոցում մահացել են. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 10:13 26-05-2024
Երեկ՝ մայիսի 25-ին,մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Սիլիկյան նոր խճուղի- Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Գրիգոր Ավետիսյանը, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 10 մետրից ավելի կամրջից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է բետոնե պատնեշի մոտ։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ավետիսյանը, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Գոհար Մուրադյանը և 15-ամյա Էրիկ Գ.-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վիրավորներից Գ. Մուրադյանն ու Էրիկ Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել են։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված