Ալավերդին ջրի մեջ է. Դեբեդ գետի վարարած ջրերը քանդել են ճանապարհները, քշել, տարել ամեն բան
copy image url

Ալավերդին ջրի մեջ է. Դեբեդ գետի վարարած ջրերը քանդել են ճանապարհները, քշել, տարել ամեն բան

Ներքին 10 ամիս առաջ - 08:53 26-05-2024
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ալավերդիում Դեբեդ գետի վարարած ջրերը գիշերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ արդեն մի քանի ժամ է՝ Ալավերդին կիսով չափ ջրի մեջ է մնացել։ Բոլոր փայտե կամուրջները քանդվել են։ Ենթակառուցվածքները նորմալ չեն գործում։ Լույս, գազ, ջուր, ինտերնետ՝ ընդհատումներով են աշխատում։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը արտակարգ ռեժիմով է աշխատում։

Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր: Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանիքներն են միայն երևում: Ալավերդու գլխավոր՝ Թումանյան փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ է։

Ջրերը քշել, տարել են «Կատա» սուպերմարկետը, մտել ոսկյա զարդերի խանութ, բանկ, պատկերասրահ:

Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ գետի ջրերը քշել, տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ: Տներում արգելափակված բնակիչներ կան. խոսվում է նաև անհետ կորածների մասին։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված