Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև միջնորդական բանակցությունները պատանդներին ազատ արձակելու շուրջ կվերսկսվեն հաջորդ շաբաթ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով հարցին տեղյակ պաշտոնյային։
Բանակցությունների վերսկսման մասին որոշումը, աղբյուրի խոսքով, ընդունվել է այն բանից հետո, երբ իսրայելական «Մոսադ» հետախուզության ղեկավարը հանդիպել է ԿՀՎ ղեկավարի և Կատարի վարչապետի հետ, որը հանդես է գալիս որպես միջնորդ։
«Հանդիպման ավարտին որոշվել է, որ հաջորդ շաբաթ կսկսվեն բանակցություններ՝ նոր առաջարկների հիման վրա, որոնք առաջադրել են միջնորդները, Եգիպտոսը և Կատարը, ԱՄՆ ակտիվ մասնակցությամբ»,- ասել է աղբյուրը։