Վառնայում ընթանում է մարմնամարզության World Challenge Cup միջազգային մրցաշարը։
Հայ մարզիկները հիանալի մրցելույթներ են ունենում կարևոր ստուգատեսում։
Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում վաստակած 14,100 միավորով դուրս է եկել եզրափակիչ։
Եզրափակչում է նաև Արթուր Ավետիսյանը, ով օղակներ վարժությունում վաստակել է 14,700 միավոր։
Արթուր Թովմասյանը նույնպես օղակներ վարժությունում 13,700 միավորով դուրս է եկել եզրափակիչ։