Բանկերի անունից տարածվող հավելվածները չներբեռնեք, եթե հենց պաշտոնական մարքեթից չեն
copy image url

Բանկերի անունից տարածվող հավելվածները չներբեռնեք, եթե հենց պաշտոնական մարքեթից չեն

Ներքին 10 ամիս առաջ - 16:08 23-05-2024
Զգուշացում։ Հայկական բանկերի անունից տարածվող հավելվածները չներբեռնեք, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն: Այս մասին գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հայրենակիցներ, այս պահին Հայաստանի վրա շատ լուրջ ալիք է գալիս բանկային վիրուսների։ Սա բավականին նոր բան է մի քանի ամիս առաջ հենց կոնկրետ հայկական բանկերով չէր լինում, ավելի ընդհանրացված էր։ Սա Android-ի տերերին է վերաբերում, եթե ձեզ Telegram, WhatsApp, Viber-ով առաջարկեն ներբեռնել ծրագիր, տեղադրել հեռախոսի վրա բանկի անունից, չանեք, գողանում է»,-հայտնել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ կողքից ծրագրեր չի կարելի քաշել, միայն Play Market ծրագրից, հակառակ դեպքում վտանգավոր կլինի օգտատերերի համար. պետք է ներբեռնել միայն պաշտոնական հավելվածներ։