1976 թվականի քարտեզը ամենաընդունելի տարբերակն է սահմանազատման գործընթացի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Որ ասում են՝ մարդիկ իրենց տներից դուրս կգան, նախ խոսքը գնում է մի տան մասին ու պետությունը ավելի շատ ձևով այդ մարդկանց հատուցելու է։ Պարտադիր չէ, որ ՔՊ-ական պատգամավորները գնան, շոու անեն, ըստ ձեզ՝ այդ մարդկանց հետ չի՞ խոսվում, ով է առաջինը գնացել Ոսկեպար, Կիրանց։ Վարչապետը ու ոչ մեկ անգամ, պետության ներկայացուցիչները, գնում խոսում են նրանց հետ»,- ասաց Սիմոնյանը։
«Ինչ վերաբերվում է էդ գյուղերին, վստահեցնում եմ, մի քանի տարի հետո այդ գյուղերը լինելու են օրինակելի գյուղեր և 2026 թվականի ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այնտեղ շռնդալից ձևով հաղթելու է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով Տավուշի 4 գյուղերին և մասնավորապես Կիրանցին, որտեղ որոշ բնակելի տներ ու կադաստրի վկայական ունեցող հողատարածքներ անցան ադրբեջանական կողմին։