Գաֆարովան պատմել է՝ ինչ է քննարկել Ալեն Սիմոնյանի հետ Ժնևում
copy image url

Գաֆարովան պատմել է՝ ինչ է քննարկել Ալեն Սիմոնյանի հետ Ժնևում

Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 12:45 21-05-2024
Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Սահիբա Գաֆարովան պատմել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին, հայտնում է ԱՊԱ-ն։

Մեջլիսի այսօրվա նիստում Գաֆարովան հիշեցրել է, որ Ժնևում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպումը։ Հանդիպմանը շարունակվել են քննարկումները, թե ինչպես երկու երկրի խորհրդարանները կարող են նպաստել խաղաղության գործընթացին։