Ջրագողություն է տեղի ունենում ինդուստրիալ ծավալների. Ավինյանը՝ Երևան մտնող ջրի կորուստների մասին
copy image url

Ջրագողություն է տեղի ունենում ինդուստրիալ ծավալների. Ավինյանը՝ Երևան մտնող ջրի կորուստների մասին

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 10:49 20-05-2024
Էրեբունի վարչական շրջանում և՝ ոչ միայն, ամռան սեզոնին ջրի որակն էականորեն վատթարանում է։ Այս մասին այսօր Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ պրոցես ունեն դրա հետ կապված։

Գալստյանը նշեց, որ այս տարի արդեն իրականացրել են որոշակի միջոցառումներ, որպեսզի արարատյան խորքային հորերից դեպի Էրեբունի վարչական շրջան մղվող ջրի մոտ 50 %-ը փոխարինենք Գառնու ջրով։

Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված Նոր Հաճնի և Բալահովիտ հատվածներում Երևան մտնող խմելու ջրագծերից արձանագրվող մեծ կորուստները։

Մխիթար Գալստյանը հայտնեց, որ Բալահովիտի հատվածում խնդիրը լուծվել է, բայց Նոր Հաճնում՝ ոչ, քանի որ տեղի ջրագծերի համակարգը «Վեոլիա ջուր» ընկերությանը չի պատկանում։

«Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը և խնդրի վրա սևեռեց պատկան մարմինների ուշադրությունը։

Ամենից շատ դիտված