Մ-15 ԵԱ․ Հայաստանի ըմբիշները նվաճել են 2 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ
copy image url

Մ-15 ԵԱ․ Հայաստանի ըմբիշները նվաճել են 2 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ

Սպորտ 11 ամիս առաջ - 20:25 18-05-2024
Հունական Լուտրակի քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի թիմը նվաճեց 2 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ։

Վազգեն Մնացականյանը (52 կգ) և Ջանես Նազարյանը (62 կգ) դարձել են չեմպիոններ, Էրիկ Պետրոսյանը (48 կգ), Զավեն Մեջլումյանը (62 կգ) և Վահե Հովեյանը (68 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում 68 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը դարձել էր ոսկե մեդալակիր։ Բրոնզե մեդալներ էին նվաճել 41 կգ քաշային Լևիկ Ավետիսյանը, 44 կգ քաշային Էրիկ Պապիկյանը և 62 կգ քաշային Ավետիք Թութխալյանը։

Ամենից շատ դիտված