«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
copy image url

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ներքին 11 ամիս առաջ - 10:38 18-05-2024
Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն այսօր՝ մայիսի 18-ին, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։