ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի «Նոա» - ԱՊՕԷԼ հանդիպումը նշանակվել է ժամը 21:45-ին:
Դրանով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանն ընդառաջել է «Նոա» ՖԱ–ին, և «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 00:30։
Հիշեցնենք, որ «Նոա»-ԱՊՕԷԼ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, ժամը 21:45-ին։
Հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել tickets.noahfc.am կայքից, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից։