Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում
copy image url

Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում

Ներքին 11 ամիս առաջ - 09:29 17-05-2024
Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից։

***

Մայիսի 16-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիտոգրադյան փողոցում էլեկտրական սյունն ընկել է «Nissan», իսկ ծառը՝ «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների վրա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը:

***

Մայիսի 16-ին, ժամը 15:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցում ծառի ճյուղն ընկել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրայից (վարորդ՝ Գ. Հ.):

Ամենից շատ դիտված