Ափսոս այն ոստիկաններին ու քննիչներին, որ դարձրել են ՔՊ-ի գործիքը
copy image url

Ափսոս այն ոստիկաններին ու քննիչներին, որ դարձրել են ՔՊ-ի գործիքը

Ներքին 11 ամիս առաջ - 23:18 16-05-2024
Ֆեյսբուքյան օգտատեր Իշխան Հովհաննիսյանը իր էջում գրում է․ «Արդեն մեկ օրից ավել է Իշխանին ձերբակալել են: Այս օրը ևս երեխաները չեն տեսնի իրենց պապային, բայց ի տարբերություն այն բազում անգամների, այս անգամ «հպարտորեն» չեմ կարող ասել, որ հայրենիքն է փրկում:

Չգիտեմ ինչ զգացողություն է, երևի դավաճանված լինելուն է նման: Երբ պետությանդ համար ամեն ինչ անում ես, ներդնում ես ամբողջ ժամանակդ ու ռեսուրսներդ ու մեկ էլ հանկարծ անհիմն ձերբակալում են ու դեռ հարց է ինչքան կերկարացնեն այս գլխին սարքոցին:

Փոխանցում եմ Իշխանի նամակը.

«Ընկերներիս հետ հերթական ակցիային պատրաստվելիս ոստիկանները եկան ու սկզբից ասացին, որ մենք պարկ ենք գողանում (մեր լցրած պարկերը): Գնացինք բաժին պարզվեց ապօրինի զենքի համար են բերել: Վերջում էլ տարածքում եղած 3 շիշ (5 լիտրանոց) վառած յուղը գրանցեցին, որպես 5 լիտրանոց մոլոտովի կոկտեյլներ ու հիմա 72 ժամ ձերբակալման են տանում:

Ասում եմ, որ ես արդեն 72 ժամ ավանսով նստել եմ, մեղավոր անմեղսունակի հայացքով ժպտում ու ասում են,որ դա իրենց գործն է:

Ափսոս այն ոստիկաններին ու քննիչներին, որ դարձրել են ՔՊ-ի գործիքը:

Իմ ընկերներ, նրանց միևնույնն է կվերաբերվեք, որպես մեր մարտական ընկերների և այս դեպքով չչարանաք:

Ի պաշտպանություն ինձ աջակցել Սրբազանին և միայն իրեն!!
Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու !!
Ինքն իրեն չի գալու, մենք պիտի բերենք !!»: