Դատարանի որոշումը ակնհայտ քաղաքական էր։ Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով գյումրեցի 5 պապիկների հետ տեղի ունեցած միջադեպով անցնող ՀՅԴ 5 երիտասարդների նկատմամբ դատարանի որոշմանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ անփոփոխ թողեց դաշնակցական երիտասարդներ Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գևորգ Մուրադյանը Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
«Չնայած իմ հորդորներին, որ չդառնան հերթական դակիչը քաղաքական այս տհասության, չշարունակեն քննչական մարմնի և դատախազության ակնհայտ քաղաքական երանգավորմամբ այս գործը, դատավոր Սմբատյանը դարձավ հերթական գործիքը, որը, վստահ եմ, իշխանափոխության պարագայում առաջինն է կրելու օրենքի ողջ խստությունը և դատապարտվելու է։ Դատապարտվելու են թե՛ ինքը, թե՛ նախաքնական մարմինը՝ ՀՀ քաղաքացիներին, հայրենիքի պաշտպաններին ապօրինի ազատությունից զրկելու համար»։
Նա նաև ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի «վախվորած ռեժիմը այլևս ոչինչ չունի իր աջակիցության ճամբարում, քան այն, որ բռնաբարելով օրենքի բոլոր կարգավորումները՝ ազատությունից զրկի պայքարող տեսակին։ Չեն հաջողելու»։
Մանրամասները՝ տեսանյութում․