Տարիներ անց վերակազմավորված բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը պատրաստվում է ընկերական հանդիպման։
Թադե Մարտիրոսյանի գլխավորած ազգային ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի «Ռեդմոնթոն» թիմի հետ:
Հանդիպումը կայանալու է մայիսի 18-ին Գլենդելում։
Կանանց Հայաստանի հավաքականը այդպիսով նախապատրաստվում է Կոսովոյում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը։