Ռուսաստանի Պրեմիեր լիգան մոտենում է ավարտին։
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հավակնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024թ․ մրցաշրջանի լավագույն պաշտպանի մրցանակին: Հավակնորդների թվում են նաև Սրդյան Բաբիչը «Սպարտակից» և Դուգլաս Սանթոսը «Զենիթից»:
Լավագույն կիսապաշտպանի մրցանակին էլ հավակնում է Հայաստանի ազգային թիմի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էդուարդ Սպերցյանը։
Պրեմիեր լիգայի մրցաշրջանն ավարտվելու է մայիսի 25-ին։