«Անկեղծորեն, չեմ հավատում, որ նման բան է ասել, հիմա թող գա ու ասի, որ չի ասել»,- այսօր ԵՊՀ-ում ասաց Բագրատ սրբազանը` դիմելով ԵՊՀ ռեկտորի տեղակալին։
ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն իջավ ու հանդիպեց Բագրատ Սրբազանին։ Նա ասաց, թե այն, ինչ երեկ հայտարարվել է իր մասին, հերյուրանք է, ինքը վիրավորված է։
«Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, այստեղ դեկաններ կան, որոնք կարող են դա հաստատել, հետևապես, որևէ նման հայտարարություն չի կարող լինել»,- ասաց նա։
Ասրիյանն ասաց, որ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է ու այնտեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է։
Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Ասրիյանը երեկ ժողով է հրավիրել դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման արձանագրել բոլոր ուսանողների բացակաները․ «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»։