Այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
copy image url

Այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:44 09-05-2024
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են։

Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Վտանգի տակ է մեր պետականությունը, դա բոլորս գիտենք: Այդ կորստի ահազանգն ու վերածննդի հավատն են միացրել մեր հայրենակիցներին:

Եթե պետք է շարունակվի այս մեղսակից հայրենազրկումը, ապա այս վիճակը անպայման պետք է ստեղծվեր, խայծը եղել է: Սա հնարավորությունների պատուհան է:

Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են»,- ընգծեց մեր զրուցակիցը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի