ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ նրա մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ստեց՝ ասելով, թե ասուլիսին մասնակցում են այն լրատվամիջոցները, որոնք հավատարմագրված են Կառավարությունում։
Oragir.News-ը չնայած՝ լուսաբանում է Կառավարության բոլոր նիստերը, նախորդ տարի դեկտեմբերին հավատարմագրվել է Կառավարությունում, ստացել համապատասխան անվանաքարտերը, սակայն այդ ընթացքում ոչ մի անգամ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսներին մասնակցելու հրավեր չի ստացել։
Ուստի պահանջում ենք, որ Նազելի Բաղդասարյանը ներողություն խնդրի
Oragir.News լրատվական կայքից, ինչպես նաև պարզաբանի, թե ինչու են Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցին զրկում ասուլիսին մասնակցելու և հարց ուղղելու հնարավորությունից։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ վարչապետի աշխատակազմը ԶԼՄ-ների էլեկտրոնային հասցեներին հաղորդագրություն է ուղարկել, որտեղ կրկին նշված է եղել, որ ասուլիսին մասնակցում են Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցները։
Փաստացի՝ նույն սուտը արդեն ասուլիսի ժամանակ հնչեցրեց Նիկոլ Փաշինյնաի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։