Թուրքիան ամբողջովին դադարեցրել է ապրանքաշրջանառությունն Իսրայելի հետ
copy image url

Թուրքիան ամբողջովին դադարեցրել է ապրանքաշրջանառությունն Իսրայելի հետ

Արտաքին 11 ամիս առաջ - 09:38 03-05-2024
Թուրքիայի առևտրի նախարարությունը հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թուրքիան դադարեցրել է բոլոր առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ՝ հինգշաբթի օրվանից արգելելով արտահանումն ու ներմուծումը։ Մամուլի հաղորդագրությունում նախարարությունը հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում սահմանափակել է 54 ենթախմբի ապրանքների արտահանումը Իսրայել, սակայն Իսրայելի իշխանությունները շարունակել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

«Ըստ այդմ, պետական ​​մակարդակով ընդունվել է միջոցառումների երկրորդ փուլը՝ Իսրայելի հետ կապված արտահանման և ներմուծման գործառնությունները դադարեցվել են, և միջոցները վերաբերում են բոլոր տեսակի ապրանքներին»,- ասել են գերատեսչությունում։

Նախարարությունն ընդգծել է, որ միջոցառումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելն անխափան և բավարար չափով մարդասիրական օգնություն չի մատակարարել Գազային։