Եթե Թուրքիան Իսրայելի հետ կապերը խզի, համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի․ Ռայիսի
copy image url

Եթե Թուրքիան Իսրայելի հետ կապերը խզի, համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի․ Ռայիսի

Արտաքին 1 տարի առաջ - 19:30 25-01-2024
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի՝ հունվարի 24-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել էր Անկարա։ Այս մասին հայտում է իրանական «Իսնա» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Էրդողանն ու Ռայիսին հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները։

Իրանի նախագահն Անկարա մեկնելուց առաջ Թուրքիան համարել է առևտրատնտեսական կարևոր գործընկեր։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև երկու երկրների համագործակցությունը մշակութային ոլորտում։ Այս համատեքստում Ռայիսին կարևորել է Թուրքիայում ապրող իրանցիների դերը։

Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ երկու երկրների համագործակացությունն ավելի արդյունավետ կլինի, եթե Թուրքիան խզի Իսրայելի հետ իր քաղաքական ու տնտեսական կապերը։