Գյումրիի Սահմանապահների, նախկին Պլեխանովի փողոցի բնակիչները դիմել են
Oragir.News-ին, ասում են, որ Սահմանապահների զորամասում տեղի ունեցող շինարարական աշխատանքների հետևանքով իրենց փողոցի ասֆալտը քանդվել է։
Բնակիչներն ասում են՝ արդեն չգիտեն, թե ում դիմեն։ Ասում են՝ կյանքի գնով ասֆալտել տվեցին, 1-2 տարի աչքները լույս եկավ, էն էլ էդ էլ շատ էր իրենց։
Թաղամասի բնակիչներից մեկն ասում է, որ 2021 թվականին է ասֆալտապատվել իրենց փողոցը, այն էլ երես դնելով։
Սահմանապահների փողոցի բնակիչների խնդրանքը մեկն է, որ իրենց փողոցը նորից տեսքի բերեն։
Մանրամասները`տեսանյսւթում։