Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը ստորագրել են Համագործակցության հուշագիր՝ երեք երկրի էներգետիկ համակարգերը միավորելու նպատակով։
Փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 1-ին Տաշքենդում երեք երկրի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարների հանդիպման արդյունքում, ասել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։
Նա սոցիալական ցանցերում գրել է, որ այս փաստաթղթի իրականացումը թույլ կտա երեք կողմին համագործակցել «կանաչ» էներգիայի արտադրության և Ադրբեջանի տարածքով Եվրոպա դրա արտահանման կազմակերպման գործում, ապահովելու էներգահամակարգերի ինտեգրումը և վերականգնվող էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործումը։