Թուրքերն այլևս չեն վստահում Էրդողանին․ արտահերթ ընտրությունների դեպքում նա կպարտվի
copy image url

Թուրքերն այլևս չեն վստահում Էրդողանին․ արտահերթ ընտրությունների դեպքում նա կպարտվի

Արտաքին 11 ամիս առաջ - 16:30 26-04-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունից հետո շարունակում են կորցնել հանրության վստահությունը։

Օրերս թուրք հետազոտող Ջան Սելջուքը հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում ներկայացրել է նաև ՏԻՄ ընտրություններից հետո բնակչության շրջանում իրականացված առաջին սոցհարցման արդյունքները՝ հնարավոր համապետական ընտրությունների վերաբերյալ։ Հետազոտության շրջանակներում ընտրողներին հարցրել են, թե որ քաղաքական ուժի օգտին նրանք կքվեարկեին, եթե Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կայանային այս կիրակի։

Հատկանշական է, որ հարցման արյդյունքներով առաջին հորիզոնականում հիմնական ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունն է, որի օգտին պատրաստ է քվեարկել հարվածների 35․2 տոկոսը։

Հարցման արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ինչպես ՏԻՄ ընտրություններում, կրկին զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը․ նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 29․8 տոկոսը։

Նշվում է, որ 2019 թվականից սա առաջին դեպքն է, որ այս ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքնով ԱԶԿ-ն առաջին հորիզոնականը չի զբաղեցրել և նրան աջակցողների ցուցանիշը ցածր է 30 տոկոսից։

Հարցման արդյունքներով երրորդ հորիզոնականում է քրդամետ «Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (10․5 տոկոս), չորրորդում՝ Էրդողանի կոալիցիոն գործընկեր, գորշ գայլերի «Ազգայնական շարժում» կուսակցությունը (7․7 տոկոս), հինգերորդում՝ ազգայնական «Կրկին բարօրություն» կուսակցությունը (5․7 տոկոս), իսկ վեցերորդում ազգայնական «Լավ» կուսակցությունը (4 տոկոս)։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Էրդողանի կառավարման 21-ամյա ընթացքում առաջին անգամ հաղթել էր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը՝ ստանալով ձայների 37․77 տոկոսը։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ընտրությունների արդյունքներով երկրորդն էր․ նրա օգտին էր քվեարկել ընտրողների 35.49 տոկոսը։

Չնայած ընտրություններում ընդդիմության հաղթանակին, սրանք ՏԻՄ ընտրություններ էին, իսկ երկիրը մինչև 2028 թվականը շարունակելու են ղեկավարել Էրդողանն ու ԱԶԿ-ն։

Թուրքիայի իշխանությունները ներկայումս բացառում են արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը, ընդդիմությունը նույնպես դա չի պահանջում։ Օրերս «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը հայտարարել էր, որ եթե բնակչությունը նման պահանջ ունենա, ապա իրենք նույնպես կպահանջեն արտահերթ ընտրություններ անցկացնել։

Այսպիսով՝ Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտությունը բավականին վնասել է վերջինիս վարկանիշին և եթե առաջիկայում արտահերթ ընտրություններ կայանան, ԱԶԿ-ն կպարտվի։ Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա չի կարող հաջորդ ընտրություններին մասնակցել, եթե նախքան դա համապատասխան սահմանադրական փոփոխություններ չիրականացվեն, որի շուրջ քննարկումներ այս օրերին ծավալվում են։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում