Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը դադարեցվել է 
copy image url

Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը դադարեցվել է 

Արտաքին 11 ամիս առաջ - 12:00 26-04-2024
Արցախի Հանրապետության Ակնայի (Աղդամ-խմբ․) շրջանի տարածքում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօր՝ ապրիլի 26-ին դադարեցրել է իր գործունեությունը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ակնայում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 44-օրյա պատերազմից հետո։ Կենտրոնը ստեղծվել էր Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2021 թվականի հունվարի 30-ին ստորագրված հուշագրի համաձայն, որի նպատակը 2020 թվականի 44-օրյա պատերազմը ավարտող նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկումն էր։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկությունը տարածել էր ապրիլի 18-ին։

Ակնայի ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի փակման որոշումը հաջորդել էր բռնազավթված Արցախից ռուս ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մեկնարկին, որի մասին Կրեմլը պաշտոնապես հաստատել էր ապրիլի 17-ին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժն Արցախի Հանրապետության Ակնայի շրջանը չէր կարողացել գրավել անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այս շրջանը Բաքվի վերահսկողությանը հանձնվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով։

Ամենից շատ դիտված